Ստամբուլում հանդիպել են Էրդողանն ու Ալիևը

Ստամբուլում հանդիպել են Էրդողանն ու Ալիևը Աշխատանքային այցով Ստամբուլում գտնվող Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը քիչ առաջ հանդիպել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ, հայտնում է «Անադոլու» գործակալությունը: Դռնփակ հանդիպումը տեղի է ունեցել Ստամբուլի Վահդեթին առանձնատանը։ Այլ մանրամասներ չեն հաղորդվում։